Կապանի քաղաքապետը պատրաստվում է հեծանիվով աշխատանքի գնալ

Կապանի քաղաքապետը պատրաստվում է հեծանիվով աշխատանքի գնալ

ԷկոԼուր

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը պատրաստակամություն է հայտնել հեծանիվով աշխատանքի գնալ: Այս մասին նա ասել է նոյեմբերի 9-ին` Կապանի քաղաքապետարանի և «Զարգացման նախաձեռնություններ» ՀԿ-ի կողմից մշակված  «Հեծանվային Կապան. կայուն փոխադրամիջոցների ներմուծում Կապան քաղաքային համայնք» ծրագրային փաթեթի շնորհանդեսի ժամանակ, տեղեկացնում է «Զարգացման նախաձեռնություններ» ՀԿ-ն:

«Հեծանվային Կապան. կայուն փոխադրամիջոցների ներմուծում Կապան քաղաքային համայնք» պիլոտային ծրագրի նպատակն է  Սյունիքի մարզկենտրոն ներմուծել հեծանվային մշակույթը, խրախուսել անվտանգ, մաքուր, էներգախնայող, առողջ, բնապահպանական և մատչելի շարժունակություն:

Շնորհանդեսի ժամանակ հանրությանը ներկայացվել են հեծանվային հիմնական և ժամանակավոր կայանատեղերի կառուցման, ճանապարհային նշանների և երթուղիների նշագծման, նախագծանախահաշվային և էսքիզային փաստաթղթերը՝ ստացված վերջնական դիտողություններն ու առաջարկությունները ծրագրում ներառելու նպատակով:

Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի  տնօրեն Արարատ Վարդանյան ասել է, որ հեծանիվների վարումը նպաստում է նաև նյարդային համակարգի կայունացմանը:



Նոյեմբեր 10, 2015 at 16:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր