

www.1in.am
Աֆղանստանը խնդրում է միջազգային հանրությանը իրեն տրամադրել 142 մլն դոլար` երկրում վերջին 10 տարիների ուժեղ երաշտի դեմ պայքարելու համար:
Ինչպես հաղոդրում է BBC-ն, երկրի գյուղատնտեսության նախարար Մոհամմեդ Ասիֆ Ռահիմին իրադրությունը գնահատել է ծայրահեղ լուրջ: Նրա խոսքով` 14 մարզերի բնակիչները, այսինքն՝ երկրի բնակչության գրեթե կեսը բախվում է երաշտի և սովի հետ:
«Ցածր բերքի և ամբողջ աշխարհում սննդամթերքի գների աճի հետևանքով մեզ մոտ արտակարգ դրություն է առաջացել»,- ասել է Ռահիմին: Որոշ շրջաններում ցամաքել են ջրհորները, ֆերմերները վաճառում են իրենց անասուններին և տեղափոխվում այլ շրջաններ:
Այժմ երկրում երաշտից տառապում է 2.6 մլն մարդ, հիմնականում երկրի արևելյան և հյուսիսային մարզերում: Սակայն ձմռանն այդ թիվը կարող է հասնել մինչև 10 մլն-ի:
Հոկտեմբեր 07, 2011 at 16:52
