Նյու Յորքը վերադառնում է նորմալ կյանքի հզոր փոթորկից հետո

Նյու Յորքը վերադառնում է նորմալ կյանքի հզոր փոթորկից հետո

News.am

ԱՄՆ-ում Փոթորիկների կանխատեսման ազգային կենտրոնը (National Hurricane Center) չեղյալ է հայտարարել փոթորկի նախազգուշացումը երկրի արեւելյան ափի համար: «Այրին» փոթորիկը մոտենում է Կանադայի ափին, հաղորդում է АР-ն:

Օգոստոսի 28-ին փոթորկի դասակարգումն իջեցրել են մինչեւ արեւադարձային մրրիկի: Այդուհանդերձ իր ուղերձում նախագահ Բարաք Օբաման խնդրել է զգուշություն եւ զգոնություն պահպանել:

Երկուշաբթի օրը Նյու Յորքը վերադառնում է նորմալ կյանքի, աշխատանքներն են վերսկսում հանրային տրանսպորտը, օդանավակայաններն ու մետրոն, հաղորդում է Kgoam810.com-ը:

Տարերքի հասցրած նյութական վնասը գնահատվում է 7 միլիարդ դոլար: Փոթորիկը խլել է առնվազն 21 մարդու կյանք:

Օգոստոս 30, 2011 at 14:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր