Մոլորակում սկսել է վեցերորդ «Մեծ ոչնչացումը»

Մոլորակում սկսել է վեցերորդ «Մեծ ոչնչացումը»

Regnum.ru

Խաղաղ օվկիանոսի վիճակն ուսումնասիրած գիտնականների միջազգային խումբը հերթական ապոկալիպսիսն է կանխատեսում: Փորձագետների գնահատականներով` օվկիանոսային էկոհամակարգերը արագորեն դեգրադացիայի են ենթարկվում, ընդ որում, նրանց ոչնչացման արագությունը գերազանցում է նախկինում գրանցված դեպքերը:  Իր գոյության միլիարդավոր տարիների ընթացքում մոլորակը 5 աղետալից ժամանակաշրջան է ունեցել, որոնցից յուրաքանչուրը հանգեցրել է տեսակների զանգվածային ոչնչացման: Օրինակ, դրանցից վերջինի ժամանակ անհետացան դինոզավրները: «Ներկայիս ոչնչացումն ամենաարագն է, երկրաբանական չափանիշների համաձայն` ակնթարթային,- կարծում են գիտնականները,- հարյուրավոր եւ հազարավոր ծովային կենդանիներ կարող են անհետանալ մեկ հարյուրամյակի ընթացքում: Իսկ օվկիանոսից հետո, ակնհայտ է, որ ոչնչացումը կհասնի ցամաքի էկոհամակարգին»: Որպես պատճառ վերլուծաբանները նշում են օվկիանոս նետված թափոնները` ամենից առաջ տոքսիկ պլաստմասաները, պարարտանյութերը, նավթով աղտոտված մակերեսը, ձկան անխնա որսը եւ ջերմոցային գազերի մեծ կոնցենտրացիաները:

13:30 Հոկտեմբեր 04, 2011


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news