Չափազանց շոգից Հարավային Կորեան մնացել է առանց էլեկտրականության

Չափազանց շոգից Հարավային Կորեան մնացել է առանց էլեկտրականության

7or.am

Հարավային Կորեան ընկղմվել է մթության մեջ։ Չափազանց շոգ եղանակից անջատվել են տասնյակ էլեկտրակայաններ։ Դրա հետևանքով Սեուլում և այլ խոշոր  քաղաքներում լույսն անջատվել է։

Առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 300 հազ. տուն, աշխատանքը  դադարեցրել են ձեռնարկությունները։ Հազարավոր  մարդիկ մնացել են վերելակի մեջ։ Որոշ շրջաններում դադարել է հեռախոսակապը։ Ճանապարհներին անջատվել  են լուսակիրները, ինչի հետևանքով մեծ խնդիրներ են առաջացել։

Այս պահին վիճակը  կարգավորվում է։ Էներգետիկայի  նախարարը բնակիչներից արդեն ներողություն է խնդրել։ Նրա խոսքերով՝ աներևակայելի  շոգին գումարվել են նաև խոշորագույն կորպորացիաների ծրագրային աշխատանքերը, և իշխանությունները չեն կարողացել խուսափել  քաոսից։

Սեպտեմբեր 19, 2011 at 15:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր