

News.am
Հարավաֆրիկյան Դուրբանում անցկացվող` կլիմայի փոփոխությունների հարցերով ՄԱԿ-ի համաժողովն ավարտվել է համաձայնագրի ստորագրմամբ, որով երկարաձգվում է Կիոտոյի արձանագրության գործողության ժամկետը, հաղորդում է Reuters-ը:
Սկզբում նախատեսվում էր Կիոտոյի արձանագրության փոխարեն, որի ժամկետը լրանում է 2012թ-ի վերջին, ստորագրել նոր շրջանակային համաձայնագիր: Սակայն արդյունքում որոշվեց երկարաձգել արձանագրության ժամկետը` մինչեւ մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումը սահմանափակող նոր միասնական պայմանագրի մշակումը: Ըստ Դուրբանում ստորագրված համաձայնագրի` նոր պայմանագիր պետք է պատրաստ լինի 2015թ-ին, ուժի մեջ մտնի`2020-ին:Բացի այդ, որոշվել է ստեղծել «Կլիմայական կանաչ հիմնադրամ»` զարգացող երկրներին գլոբալ տաքացման դեմ պայքարում աջակցության նպատակով:
Դեկտեմբեր 12, 2011 at 15:46
