Ամսական 100 մլրդ դոլար կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին

Ամսական 100 մլրդ դոլար կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին

Lragir.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունը հայտարարել է, որ արդեն այս ամսվա վերջում անհրաժեշտ է ստեղծել հատուկ, 100 միլիարդ դոլարանոց հիմնադրամ, որի միջոցները կուղղվեն կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին:  

«Կառավարություններն առանց խնդիրների պետք է ստեղծեն այդ հիմնադրամը նոյեմբերի 28-ին, Դուրբանում կայանալիք, կլիմայական փոփոխություններին նվիրված միջազգային ֆորումի ժամանակ: Այդ ուղղությամբ առաջին քայլերը պետք է արվեն արդեն հիմա», - ասել է Մունը Climate Vulnerable Forum միջազգային համաժողովի ժամանակ:

Բանգլադեշում անցկացվող ֆորումի նպատակն է միավորել միջազգային հանրության ջանքերը կլիմայական փոփոխությունների առաջացրած հետևանքների դեմ: Այդ երկրի վարչապետի խոսքով, կլիմայական փոփոխությունների հետևանքները ավելի վառ են արտահայտվում զարգացող երկրներում, որոնք ֆինանսապես ունակ չեն ավելորդ գումարներ հատկացնել այդ փոփոխությունների դեմ պայքարի համար և այդ պահանջը պետք է հասցվի միջազգային ֆինանսական կառույցներին:

Նոյեմբեր 16, 2011 at 14:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր