

News.am
Վերջին տարվա մեջ ուժեղագույն հեղեղումների հետեւանքով Վիետնամում զոհվել է 100 մարդ, հաղորդում են երկրի իշխանությունները:
Ամենից շատ տուժել են երկրի հարավային շրջանները, Մեկոնգ գետի դելտայի տարածքում զոհերի թիվը հասել է 78-ի, հեղեղված շրջաններից տարահանվել է 25 հազար մարդ, հաղորդում է Associated Press-ը:
Հեղեղումները վնասել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունը` Հոյան հնագույն քաղաքը, գրում է «Գազետա. Ru»-ն:
Հիշեցնենք, որ հեղեղումները շարունակվում են հարեւան Թաիլանդում, Բանկոնգը դեռ լցված է ջրով, զոհերի թիվը հասել է 5 հարյուրի:
Նոյեմբեր 10, 2011 at 10:42
