Չնայած կառավարության 2018թ-ի փետրվարի 22-ի 191 – Ն որոշմանը՝ մետաղական հանք շահագործող 23 ընկերություններից միայն 4-ն է ներկայացրել շրջակա միջավայրի մշտադիտարկման հաշվետվություն

Չնայած կառավարության 2018թ-ի փետրվարի 22-ի 191 – Ն որոշմանը՝ մետաղական հանք շահագործող 23 ընկերություններից միայն 4-ն է ներկայացրել շրջակա միջավայրի մշտադիտարկման հաշվետվություն

ԷկոԼուր

ՀՀ կառավարության 2018թ. փետրվարի 22-ին ընդունված   թիվ   191 – Ն որոշման համաձայն՝ ընդերքօգտագործողները պարտավոր են ներկայացնել հաշվետվություն  Շրջակա միջավայրի նախարարություն, որը կներառի տվյալներ շրջակա միջավայրի բոլոր բնական բաղադրիչների՝ հողային ծածկույթի, մթնոլորտային օդի, մակերևութային և ստորերկրյա ջրերի, բուսական ծածկույթի և կենդանական աշխարհի կրած ազդեցությունների վերաբերյալ ընդեքօգտագործողի կողմից  իրականացված մշտադիտարկումների մասին:

Մետաղական հանք շահագործող 23 ընկերություններից Շրջակա միջավայրի նախարարության կայքում առկա են միայն 4-ի՝ «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-ի, «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» ՓԲԸ-ի, ԼԻՃՔՎԱԶ» ՓԲԸ-ի, «ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ եռամսյակային կամ տարեկան հաշվետվությունները: ԷկոԼուրը հարցում էր ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու, թե ինչով է հիմնավորված հիմնական հաշվետվություններիբացակայությունը , ինչպես նաև տեղեկանալու, թե արդյոք ուժը կորցրած ճանաչվել են Արջուտի ոսկու, Լիճքի պղնձի, Լիճքվազ-թեյիոսկու հանքավայրերի ՇՄԱԳ-երին տրված դրական եզրակացությունները: Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Վ. Ջիլավյանի 19.08.2019թ. թիվ N5/07.1/52174 պատասխան նամակում նշված է.

«Ընդերքօգտագործման պայմանագրերի կնքման և իրավաբանական անձանց գրավոր զգուշացում ներկայացնելու լիազորությունները՝ համաձայն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի, վերապահված են ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառի լիազոր մարմնին (ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, ներկայումս՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը)։

Շրջակա միջավայրի նախարարությունը 14.03.2018թ.-ի N1/02.2/10534, 17.04.2018թ.-ի N1/02.2/10826, 18.11.2018թ.-ի N1/02.2/42545, 18.02.2019թ.-ի N1/02.2/10319 և 14.06.2019թ.-ի N1/02/11400 գրություններով դիմել է ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառի լիազոր մարմնին՝ ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացման և սահմանված կարգով դրանց արդյունքների ներկայացման անհրաժեշտության մասին ընդերքօգտագործողների իրազեկումն ապահովելու առաջարկով։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ շրջակա միջավայրի նախարարությունը չունի վերահսկման իրավասություն, ուստի փորձաքննական եզրակացությունը կարող է ուժը կորցրած ճանաչվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո, ինչը «Բակտեկ էկո» ՍՊԸ-ի և «Լիճքվազ» ՓԲԸ-ի վերաբերյալ դեռեւս չիստացվել։

«Թաթսթոուն» ՍՊԸ-ի Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրի արդյունահանման» նախատեսվող գործունեության իրականացումն սկսելու վերաբերյալ համապատասխան հարցմամբ շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, որտեղից ստացվել է պատասխան, որ նշված տեղեկատվությունը հնարավոր կլինի տրամադրել առաջիկայում ընկերությունում ստուգումներ իրականացնելուց հետո»:

 

Օգոստոս 22, 2019 at 23:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր