Մաշտոցի այգու պաշտպաններից Երեւանի քաղաքապետի հետ միասին ՀՀ Սահմանադրություն ստացավ նաեւ նախագահը

Մաշտոցի այգու պաշտպաններից Երեւանի քաղաքապետի հետ միասին ՀՀ Սահմանադրություն ստացավ նաեւ նախագահը

Մաշտոցի պուրակի համար պայքարող ՀՀ ինքնորոշված քաղաքացիներ

Մայիսի 4-ին Մաշտոցի այգու պաշտպանները ՀՀ Սահմանադրության մի օրինակ էլ նվիրեցին նախագահ Սերժ Սարգսյանին: «Հարգելի պարոն Սարգսյան,

Մաշտոցի պուրակի մեր պայքարի նպատակն էր հանրային տարածքի և հանրային սեփականության վերանվաճումը, օրինականության վերականգնումը և մեր սահմանադրական իրավունքների կենսագործումը:

Մաշտոցի պուրակի ապօրինի կրպակների ապամոնտաժումը և տեղի ունեցած ապօրինությունների վերացումը գտնվում է բացառապես Երևանի քաղաքապետարանի և իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակում՝ ըստ ՀՀ Սահմանադրության: Այս իմաստով նախագահը լիազորություններ չունի քաղաքային իշխանություններին ցուցումներ տալու: Մայիսի 1-ին Մաշտոցի պուրակ կատարած Ձեր այցի ժամանակ Դուք չկատարեցիք Ձեր լիազորությունները որպես ՀՀ Սահմանադրության երաշխավոր` չանդրադառնալով ՀՀ քաղաքացիների իրավունքներին և ժողովրդի գերակա շահերի պաշտպանությանը, կրպակների տեղադրման հետ կապված անօրինականություններին, մեր պայքարի 80 օրերի ընթացքում ոստիկանության գործադրած բռնություններին և ոչ իրավաչափ գործողություններին:

Նվիրում ենք Ձեզ ՀՀ Սահմանադրությունը որպես հիշեցում, որ Դուք հանդիսանում եք նրա երաշխավոր և պարտավոր եք Ձեր բոլոր գործողություններում առաջնորդվել բացառապես Սահամանադրության գերակայությամբ»,- ասված է Մաշտոցի պուրակի համար պայքարող ՀՀ ինքնորոշված քաղաքացիների հայտարարության մեջ:

Մայիս 07, 2012 at 13:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր