

ԷկոԼուր
«Թեղուտի պաշտպանության», «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունները բաց նամակ են ուղարկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչեւային, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Երեւանի գրասենյակի դեսպան Անդրեյ Սորոկինին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային եւ Հայաստանում Եվրոպայի խորհրդի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեին: Նախաձեռնությունները միջազգային կառույցներից ակնկալում են առավել հետևողական լինել Հայաստանում իրենց կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետությանը:
Իրենց նամակներով քաղաքացիական նախաձեռնությունները պատրաստակամություն են հայտնում միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել Մաշտոցի պուրակում տեղի ունեցող գործընթացները եւ երկրի էկոլոգիական հիմնախնդիրների շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ կոչ են անում միջազգային կազմակերպություններին առավել հաշվետու գործել հասարակության առջև` հաշվի առնելով իրենց առաքելությունն ու մանդատը:
Ապրիլ 03, 2012 at 14:19
