Թող ձեր ձայնը լսեն նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում, որ մենք մեր բնակավայրերը չկորցնենք

Թող ձեր ձայնը լսեն նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում, որ մենք մեր բնակավայրերը չկորցնենք

ԷկոԼուր

«ԷկոԼուր»-ը շարունակում է «Քո ձայնը լսելի դարձրու» տեսանյութերի շարքը, որտեղ էկոլոգիական թեժ կետերում ապրող մարդիկ խոսում են իրենց խնդիրների մասին: Նրանց մտահոգում է այն, թե ինչ է կատարվում ջրերի, անտառների հետ, եւ արդյոք իրենց երեխաները կարող են ապրել թափոններով թունավորված վայրերում, լողանալ թթվայնացված գետերում: Նրանցից ոմանք իմացան, թե ինչ է էկոլոգիան, երբ հանքարդյունաբերական թափոնների արտահոսքերը ոչնչացրեցին նրանց աճեցրած միրգն ու բանջարեղենը:  Կոչ ենք անում բոլորին` անտարբեր մի մնացեք, խոսեք այն մասին, թե ինչն է ձեզ անհանգստացնում: Թող ձեր ձայնը լսեն նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում այն բանի համար, որպեսզի մենք չկորցնենք մեր հողը, ջուրը, անտառները եւ դաշտերը, պատասխանտվություն են կրում մեր բնակավայրերի համար:



Ապրիլ 05, 2012 at 11:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր