Օձունում մեկնարկել է կլոր-սեղան՝ նվիրված սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ներդրման հարցի քննարկմանը

Օձունում մեկնարկել է կլոր-սեղան՝ նվիրված սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ներդրման հարցի քննարկմանը
2022թ. մայիսի 5-ին Լոռու մարզի Օձուն խոշորացված համայնքի համայնքապետարանում մեկնարկել է «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում իրականացվող կլոր-սեղան քննարկումը, որը նախաձեռնել են «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն և Օձունի համայնքապետարանը:
 
Քննարկման ժամանակ կներկայացվի Օձուն խոշորացված համայնքի համար մշակված սոցիալ-էկոլոգիական քաղաքականության նախագիծը, կհավաքագրվեն տեղի բնակիչների բարձրաձայնած առաջարկությունները նախագծի բարելավման նպատակով։
 
Հանդիպմանը մասնակցում են Օձուն խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի ՏԻՄ փորձագետ, «Հայաստանի ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փոխնախագահ Աբրահամ Արտաշեսյանը, համայնքապետարանի աշխատակիցները, համայնքի ակտիվ բնակիչներն ու համայնքային ՀԿ-ների ներկայացուցիչներ:
 
 
Մինչ քննարկումներին անցնելը ցուցադրվեց ծրագրի շրջանակներում «ԷկոԼուրի» կողմից նկարահանված տեսանյութը՝ Օձուն խոշորացված համայնքում առկա սոցիալ-տնտեսական ու էկոլոգիական խնդիրների վերաբերյալ:

Ծրագիրն իրականացվում է Սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի կողմից՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ: 

«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (Սոսե) համատեղությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ: 

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:



Մայիս 05, 2022 at 12:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր