Խախտում «Արգիճի» ՓՀԷԿ-ում. շրջակա միջավայրին հասցվել է 168 հազար 840 դրամի վնաս

Խախտում  «Արգիճի» ՓՀԷԿ-ում. շրջակա միջավայրին հասցվել է 168 հազար 840 դրամի վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սույն թվականի հուլիսի 27-31-ին՝ Շրջակա միջավայրի նախարարությունից ստացված գրության հիման վրա՝ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից տրամադրված տվյալների հիմքով ստուգել է 2019 թ. մայիսի 30-ից մինչև 2020 թ. հուլիսի 31-ը «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի կողմից իրականացված ջրառի և արտադրված էլեկտրաէներգիայի համադրումը: Տեսչական մարմինն արձանագրել է խախտում: Հայտնաբերվել է, որ «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ին պատկանող «Արգիճի» ՓՀԷԿ-ը 2019 թ. օգոստոսին իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ չնախատեսված ջրառ, իսկ սեպտեմբերին՝ սահմանված ջրաքանակից ավելի ջրառ: Խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:

Ընկերության նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք 200 հազար դրամի չափով: Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 168 հազար 840 դրամ:

Հիշեցնենք, որ ԷկոԼուրի թիմը 2020թ-ի օգոստոսին այցելել էր ՓՀԷԿ-ի կայանի տարածք և արձանագրել, որ ՓՀԷԿ-ի կայանից դուրս եկող խողովակներից մեկով ջրբացթողում է իրականացվում դեպի գետ։ Ահազանգը փոխանցվել էր տեսչական մարմնին: Իր հերթին տեսչական մարմնից պատասխանել են, որ պատրաստվում են վերահսկողություն իրականացնել «Արգիճի»-ի փոքր ՀԷԿ-ի նկատմամբ։

 

Սեպտեմբեր 03, 2020 at 14:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր