«Ջերմուկ ՀԷԿ-2» ՓՀԷԿ`մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Ջերմուկ ՀԷԿ-2» ՓՀԷԿ`մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր 

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Ջերմուկ ՀԷԿ-2» փոքր ՀԷԿ: «Ջերմուկ ՀԷԿ-2» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկի ջրաբանական արգելավայրի տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Արփա գետի վրա (երկարությունը 126կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Ջերմուկի հիդրոտեխ» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • Ըստ նախագծի՝  ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը՝ 81.95  հաշվարկային ճնշումը՝ 65.35մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը` 4.8մ3/վ, դրվածքային հզորությունը 2,35 ՄՎտ, էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի, 9.37872մլն.կՎտ.ժամ   է, հաշվարկային արտադրությունն, ըստ նախագծի, 10.2 մլն. կՎտ.ժամ է, լիցենզիայի ժամկետը` 24.08.2011- 24.08.2026թթ., Ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 17.07.2012 - 17.07.2015թթ.:
  • Ջրառի եւ ջրհեռացման իրական կոորդինատները չեն համապատասխանում ՋԹ-ում նշված կոորդինատներին:
  • ՓՀԷԿ-ի բետոնե պատվարի երկարությունը 14մ է, բարձրությունը` 4,5 մ, նախագծային 13.5 մ երկարության եւ 1.0 մ բարձրության փոխարեն:
  • Նախագծով նախատեսվել է 26մ երկարությամբ, 1.5մ լայնությամբ 15 աստիճաններից բաղկացած ձկնանցարան:  Իրականում կառուցված է 1,1 մետր լայնությամբ և 23 մետր երկարությամբ աստիճանաձև ձկնանացարան՝ 11 աստիճանով: Ձկնանցարանի վերին հատվածում կա հատուկ մետաղյա կոնստրուկցիա՝ ջրի մուտքը դեպի ձկնանցարան փակելու համար: Ձկնանցարանի աստիճանները մեկը մյուսի նկատմամբ բավական բարձր են, չունեն ձկների՝ թափ առնելու ու ցատկելու հրման անհրաժեշտ մակերես, ինչն էլ ձկնանացարանի մեծ երկարության հետ միասին ձկնատեսակների մեծ մասի համար գրեթե անհաղթահարելի արգելք է ներկայացնում:
  • Արփա գետում հանդիպում են կարմրախայտը, Կուրի բեղաձուկը, Սևանի կողակը (գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում), Կուրի կողակը, Կուրի ենթաբերանը, արևելյան տառեխիկը, Կուրի սպիտակաձուկը, կովկասյան թեփուղը, ծածանը, Կուրի և անգորական լերկաձկները, ճանարը, մուրծին, ամուրյան նրբաձկնիկը, արծաթափայլ կարասը, ծիածանախայտը:
  • Տղմազտարանի վերջում տեղադրված են 3 սմ ճեղքերով ցանցավանդակներ՝ որպես ձկնապաշտպան ցանց:
  • Ըստ ջրօգտագործման թույլտվության` «Ջերմուկ ՀԷԿ-2» ՓՀԷԿ-ը տարվա 12 ամիսների ընթացքում կարող է օգտագործել 75670.0 հազար խմ ջուր՝ գետում ապահովելով 0.44 խմ/վ բնապահպանական թողք: Նախագծով բնապահպանական թողքը սահմանված է եղել 0. 4 խմ/վ:
  •  «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Ջերմուկ ՀԷԿ-2» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 8808492 կՎտ էլեկտրաէներգիա:
  • Դերիվացիոն խողովակաշարը պողպատյա է, երկարությունը համապատասխանում նախագծային տվյալին՝ 3513մ, տրամագիծը՝ 1420մմ, ամբողջովին անցնում է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի տարածքով, թաղված է:
  • Արփա գետի վրա կառուցված «ԱՐԵՆԻ ՀԷԿ» (ըստ նախագծի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը 30մ երկարությամբ 4 ճնշումային խողովակաշար), «Ջերմուկ ՀԷԿ-2» (ըստ նախագծի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը 3513մ), «Արփա» (ըստ նախագծի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը 3020մ մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության  (6563մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության (126կմ) հետ կազմում է 5.20%:
  • Նախագծով նախատեսված 4 ագրեգատների փոխարեն ՓՀԷԿ-ի կայանում  տեղադրված է 1 եվրոպական, բարձր արդյունավետությամբ ագրեգատ:  Այն դիտարկման պահին օգտագործում էր հաշվարկային ելքի  23,2%-ը՝ այսինքն 1,1 մ3/վ  ջուր:
  • Կայանն ապահովված է լրիվ ավտոմատ կառավարման համակարգով:
  • Ջրառի ավտոմատ կառավարումը և հաշվառումը ապահովված է, իսկ բնապահպանական թողքինը՝ ոչ:
  • Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված տրանսֆորմատորը կահավորված չէ յուղահավաք համակարգով:
  • Կայանի տարածքը ցանկապատված չէ:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:

Առաջարկություններ 

  1. Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափական սարքերի տեղադրում և ջրառի առցանց վերահսկում
  2. Վերակառուցել ձկնանցարանը՝ ապահովելով գետում բնակվող ձկների տեղաշարժը գետի հոսանքով վերիվար:
  3. Քանդել ձկնանցարանի վերևի հատվածի մետաղյա կոնստուկցիան: 
  4. Վերանայել ՋԹ-ն՝ սահմանելով բնապահպանական թողք, որի դեպքում  կապահովվի Ջերմուկի ջրաբանական արգելավայրի էկոհամակարգի հավասարակշռությունը:
  5. Բարեկարգել կայանի տարածքը, կանաչապատել և տնկել ծառեր։
  6. Տրանսֆորմատորի տակ տեղադրել յուղորսիչ:
 
 
 

 

2013թ-ին:

 
 
 
 

 

2013 թվականին:

 

 

2013 թվականին:

 

 

2013 թվականին:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:


2013

Փետրվար 18, 2016 at 14:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր