2011-ին արձանագրվել է ապօրինի ծառահատման 2425 դեպք

2011-ին արձանագրվել է ապօրինի ծառահատման 2425 դեպք

Yerkir.am

Ամանորի նախօրեին Ջաջուռում 28 սոճի է հատվել. լրագրողներին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայնատառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը:

«Կտրվել էին ծառերի կատարները, սակայն տեղափոխել չէին հասցրել»,- պատմեց նա:

Ըստ Պետրոսյանի` հանրապետության գլխավոր տոնածառի համար «Հայանտառ»-ը 6 հազար ճյուղ է տրամադրել:

«2011-ին արձանագրվել է ապօրինի ծառահատման 2425 դեպք, իսկ 2010-ին այդ թիվը 2 520 էր»,- ասաց գլխավոր անտառապետը` հավելելով, որ վերջին 20 տարիներին Հայաստանի անտառները շատ են տուժել: Սակայն կան անտառածածկ վայրեր, որոնք ծառահատումների հետեւանքով երիտասարդացել են: Ըստ Պետրոսյանի` օրինակ, Գուգարքի տարածաշրջանում հատված անտառի տեղում ներկայումս երիտասարդ անտառ է բարձրանում:

«Հայանտառում» պետական այրեր են, ինչ հանձնարարում են՝ անում են

Անուշ Խեչոյան, Առավոտ

«Վարչապետից հանձնարարական կար՝ անհատույց եղեւնու ճյուղեր տրամադրել կենտրոնական տոնածառի համար: Մենք պետական այրեր ենք, մենք անում ենք այն, ինչ մեզ հանձնարարում են ու մենք տվեցինք 6 հազար հատ ճյուղ»,-այսօր «Հենարան» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այն հարցին, թե ինչո՞ւ է միայն Երեւանի տոնածառի համար թույլատրվել եղեւնու ճյուղեր հատել՝ այսպես պատասխանեց գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Պետրոսյանը:

Aravot.am-ի հարցին էլ, թե ի՞նչ փուլում է Սյունիքի մարզի Սիսիանի անտառտնտեսության աշխատակիցների կողմից արձանագրված ճյուղահատման դեպքի քննությունը, երբ ծառերը հատող մարդիկ նշել էին, որ իրենք Սիսիան քաղաքի գլխավոր տոնածառի համար են եղեւնու ճյուղեր կտրում եւ ունեն համապատասխան թույլտվություն՝ պարոն Պետրոսյանը հայտնեց, որ ինքն այդ գործից ընդհանրապես տեղյակ չէԿարծում եմ իրավապահներից պետք է հարցնեք»:

Ռուբեն Պետրոսյանի տվյալներով, Ամանորի նախօրեին Ջաջուռում գրանցվել էր 28 սոճու հատման դեպք. «Կտրվել էին ծառերի կատարները, սակայն տեղափոխել չէին հասցրել: 2011 թվականին արձանագրվել է ապօրինի ծառահատման 2425 դեպք, իսկ 2010-ին` 2 520»:

Ըստ նրա, վերջին 20 տարիների ընթացքում, Հայաստանի անտառները շատ են տուժել, բայց կան վայրեր էլ, որ ծառահատումների հետեւանքով անտառը երիտասարդացել է. «Օրինակ Գուգարքի տարածաշրջանում հատված  անտառի տեղում այժմ երիտասարդ անտառ է բարձրանում»:
Այն դիտարկմանը, որ Տաշիրի տարածաշրջանում արդեն 2-րդ տարին է հրդեհներ են լինում եւ ենթադրվում է, որ դա դիտավորություն է, որպեսզի ապօրինի ծառահատումների հետքերը վերացվեն, «Հայանտառի»-ի տնօրենը պատասխանեց. «Բացառում եմ, որ դիտավորություն լինի»:

Ինչ վերաբերում է Թեղուտում հանքի շահագործման համար համատարած ծառահատումներին, ապա ըստ բանախոսի, դրանց տեղում 2 անգամ ավելի շատ ծառեր են տնկվելու:

Հարցին, թե իրենք որպես պետական կառույց, ինչո՞ւ չեն մասնակցել կառավարության այն քննարկումներին, որոնք վերաբերում են անտառահատումներին, նա պատասխանեց. «Մենք տվել ենք մեր եզրակացությունը»: Հարցին էլ, թե ինքն ինչպես է քվեարկել, Ռուբեն Պետրոսյանը պատասխանեց. «Մենք պետական այրեր ենք»:

Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերությունը շարունակում է ծառեր տնկել

Արմենպրես

Թեղուտի հանքավայրը շահագործող կազմակերպությունը նախատեսված 357 հեկտար անտառից հատել է 75-ը, որի փոխարեն 220 հա անտառ արդեն տնկվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն ասաց, որ հանքի շահագործման նպատակով իրականացվող հատումների փոխարեն, պայմանավորվածություն է ձեռք բերվել երեք անգամ ավելին տնկելու շուրջ: «Նրանք նաեւ պարտավոր են հետեւել, որպեսզի ծառատունկ հատվածը յոթ տարվա ընթացքում վերածվի անտառի»,- նշեց նա:

Պետրոսյանի խոսքով` նոր տնկված ծառերի տեսակները հաճախ կարող են չհամապատասխանել կտրվածներին` բնակլիմայական պայմաններից ելնելով: «Այդպիսի տեսակ է հաճարենին, որը ոչ բոլոր վայրերում է աճում, եւ որի համար ստվերոտ տարածք է անհրաժեշտ»,-պարզաբանեց գլխավոր անտառապետը:

Նոր ծառեր են տնկվել Թեղուտ, Օձուն, Լեռնահովիտ, Արճուտ ու Շնող համայնքներում:

Հունվար 19, 2012 at 16:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր