Հանրային լսում՝ բնության հատուկ պահպանվող տարածքների առնչվող օրենքների նախագծերի վերաբերյալ

Հանրային լսում՝ բնության հատուկ պահպանվող տարածքների առնչվող օրենքների նախագծերի վերաբերյալ

2022թ. մայիսի 18-ին, ժամը 10։30-ին, Շրջակա միջավայրի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի հանրային լսումը: 

Նախարարության՝ հանրային լսման հրավերում դրված հղումը վերաբերում է դեռ 2017թ. www.e-draft.am հարթակում շրջանառության դրված օրենքի նախագծերին: Օրենսդրական փոփոխության համար որպես հիմնավորում նշվել են օրենսդրական բացերը: Մասնավորապես, օրենքում բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նպատակները և հիմքերը, հստակ չեն շարադրված բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման սկզբունքները, բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների կատեգորիաների խնդիրները, բնության հուշարձանի դասակարգումը, ստեղծման չափանիշները և պահպանության ռեժիմը, բացակայում է արգելավայրի պահպանության ռեժիմը, պահպանման գոտու, էկոլոգիական միջանցքի և էկոլոգիական ցանցի կառավարման սկզբունքները և պահպանության ռեժիմը, կենսոլորտային արգելոցի ստեղծման և կառավարման հարցերը:

Մյուս կողմից՝  «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի միջև առկա են անհամապատասխանություններ և հակասություններ: «Այդ նպատակով կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում, ՀՀ հողային օրենսգրքում և «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում: Անհրաժեշտություն է առաջացել նաև համապատասխանեցնել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը միջազգային չափանիշներին, մասնավորապես` ապահովել «Բնության պահպանության միջազգային միության» (IUCN) կողմից սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքների 5-րդ (պահպանվող լանդշաֆտ) կատեգորիաների ստեղծումը, նպաստել տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմանը բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում»,- նշված է նախագծերի հիմնավորման մեջ:

Հանրային լսմանը մասնակցելու համար անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել հայտ՝ նշելով անուն, ազգանուն, կազմակերպության անուն, հեռախոսահամար և էլեկտրոնային հասցե։

Մայիս 17, 2022 at 16:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր