Հայտնաբերվել է ապօրինի հատված «կաղնի» տեսակի 26 ծառ

Հայտնաբերվել է ապօրինի հատված «կաղնի» տեսակի 26 ծառ

Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ձորագլուխ գյուղի «Գռավ» կոչվող անտառածածկ տարածքում հայտնաբերվել է մինչև աճի դադարեցման աստիճանն ապօրինի հատված «կաղնի» տեսակի 26 ծառ։ Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 793.500 դրամ: Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։

Լուսանկարը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի

Փետրվար 03, 2023 at 11:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր