Կանաչ նորություններ. «Հայանտառ»-ում աճեցվել է 250 հազար տնկանյութ՝ 2020 թ. օգտագործելու նպատակով

Կանաչ նորություններ.  «Հայանտառ»-ում աճեցվել է 250 հազար տնկանյութ՝ 2020 թ. օգտագործելու նպատակով

ԷկոԼուր

«Կանաչ» նորությունների շարքից. Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում 2019 թ. ընթացքում աճեցվել է շուրջ 250 հազար հատ փակ արմատային համակարգով տնկանյութ՝ 2020 թ. օգտագործելու նպատակով: 

Ինչպես տեղեկացնում է Անտառային կոմիտեն, փակ արմատային համակարգով տնկանյութն օժտված է բարձր հարմարվողականությամբ և ապահովում է բարձր կպչողականություն: Դեռևս 2019 թ. աշնանը կատարված անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների ընթացքում օգտագործվել է շուրջ 125 հազար հատ տարբեր տեսակի փակ արմատային համակարգով աճեցված բարձրորակ տնկանյութ:

«Ժամանակակից տնկարանային տնտեսությունը ստեղծվել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ՝ հետագայում ընդլայնվելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական եկամուտների հաշվին»,- նշված է կոմիտեի կողմից տարածած հաղորդագրության մեջ:

Փետրվար 18, 2020 at 15:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր