

ԷկոԼուր
Մարտի 7-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կառավարությանը կներկայացնի «Հայաստանի Հանրապետությունում 2012-2014 թվականներին անտառների պետական մոնիթորինգի իրականացման ծրագրին հավանություն տալու մասին» նախագիծը: Ծրագրով նախատեսվում է առավել ընդլայնել ուսումնասիրությունների եւ դիտարկումների շրջանակը` ընդգրկելով Հայաստանի Հանրապետության 460 հազար հա. անտառային ֆոնդը, ապահովել անտառների պահպանության, ապօրինի հատումների և բացասական այլ գործողությունների դեմ տարվող աշխատանքների ծավալների ընդլայնումը, ոլորտում տիրող վիճակի թափանցիկությունը: Երեք տարիների գործունեության համար անհրաժեշտ է 170311,2 հազար դրամ` 2012թ.` 53970.0 հազար դրամ, 2013 թ.` 58.164.6 հազ դրամ, 2014 թ.` 58176.6 հազ դրամ:
Հայաստանում անտառային մոնիտորինգն պաշտոնապես իրականացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն առընթեր «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը ստեղծվել է 2005թ. կառավարության թիվ 1152-Ն որոշմամբ:
Մարտ 06, 2012 at 15:18
