

News.am
Լոռիի մարզի Մեծավան համայնքում կատարվող անտառահատումներն օրինական են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Լոռիի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը, հավելելով, անտառահատման որոշումը տրված է 2011թ-ի մայիսի 5-ին, որով նախատեսվում է խնամքի եւ սանիտարական հատումների նպատակով հատել 260 սոճենի տեսակի ծառ:
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք այլ ծառատեսակներ չե՞ն հատվում սանիտարական հատման անվան տակ, Գրիգոր Հակոբյանը պատասխանեց, որ հատումների ժամանակ ներկա են մարդիկ, որոնք հսկում են, որ հատվեն միայն ու միայն համարակալված ծառատեսակները. «Այդ 260 սոճենին պետք է հատվեր նախորդ տարի, բայց քանի որ չեն հասցրել, աշխատանքները շարունակվում են»:
Լուսանկարը` Էդվարդ Արզումանյանի
Հունվար 23, 2012 at 18:30
