Տյանցզինում դիօքսինների վերաբերյալ միջազգային 41-րդ կոնֆերանսին ներկայացվել են Ալավերդիի աղտոտվածության հիմնախնդիրները

Տյանցզինում դիօքսինների վերաբերյալ միջազգային 41-րդ կոնֆերանսին ներկայացվել են Ալավերդիի աղտոտվածության հիմնախնդիրները

2021թ. նոյեմբերի 11-ին Տյանցզինում (Չինաստան) պոլիքլորացված կայուն օրգանական միացությունների վերաբերյալ միջազգային 41-րդ կոնֆերանսում ներկայացվել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում սննդամթերքի՝ դիօքսիններով աղտոտման խնդիրը: «Առնիկա» չեխական բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչ Վալերիա Գրեչկոն ներկայացրել է հանքարդյունաբերության ազդեցության տակ գտնվող տարածքների քիմիական աղտոտվածության վերաբերյալ զեկույցը: Առաջին հերթին այդ տարածքները գտնվում են Ալավերդիի պղնձաձուլական գործարանի ազդեցության գոտում։ Վալերիա Գրեչկոն անդրադարձել է դիօքսինով աղտոտվածությանը, որը հետազոտողները հայտնաբերել են ազատ տեղաշարժվող հավերի ձվերում՝ 2018-2020 թթ. ընթացքում:

Վալերիա Գրեչկոն ներկայացրել է Ալավերդի քաղաքից, Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում գյուղից և Երևանի մթերային խանութից վերցված ձվերի լաբորատոր հետազոտությունների արդյունքները։ Վերլուծություններն իրականացվել են Պրահայի քիմիական-տեխնոլոգիական համալսարանում (UCT):

Արդյունքների համաձայն՝ Ալավերդիից վերցված ձվերն աղտոտված են դիօքսինով և դիօքսինանման այլ նյութերով՝ պոլիքլորացված դիֆենիլներով (ՊՔԴ)։ 

Միջինում սննդի մեջ դիօքսին պարունակող թույլատրելի օրական նորմի մակարդակը 70 կգ քաշով չափահաս տղամարդու համար գերազանցվել է 260%-ը, իսկ 35 կգ քաշով 10 տարեկան երեխայի համար՝ 520%-ը։

Դիօքսինի և ՊՔԴ-ների ամենաբարձր մակարդակն Ալավերդիից վերցված ձվերի նմուշներում չափահաս տղամարդու դեպքում գերազանցել է 457-ով, իսկ 10 տարեկան երեխայի դեպքում՝ 915%-ով:

Մեծ Այրում գյուղից և Երևանի մթերային խանութից վերցված ձվերում դիօքսինների մակարդակը մեծահասակի համար կազմում էր նորմայից համապատասխանաբար՝ 23% և 3%, իսկ 10 տարեկան երեխայի համար՝ 46% և 6%: Մեծ Այրում գյուղը գտնվում է Ալավերդի քաղաքից 14 կմ հեռավորության վրա, որտեղ չի ենթադրվում կայուն օրգանական միացությունների բարձր պարունակություն, քանի որ այնտեղ չկա մետալուրգիական հանքարդյունաբերություն:

Վալերիա Գրեչկոն շեշտել է, որ Ալավերդիում և նրա շրջակայքում ազատ տեղաշարժվող հավերի ձվերում դիօքսինների և այլ ՊՔԴ-ների մակարդակը գերազանցել է անվտանգ մակարդակը։ Դիօքսինով աղտոտման ակնհայտ աղբյուրն Ալավերդու պղնձաձուլական գործարանն է, քանի որ ձվերում դիօքսինների մակարդակը ձեռնարկության տարածքից հեռանալուն զուգահեռ նվազում է: Չնայած նրան, որ  2018թ-ից Ալավերդիու գործարանը չի աշխատում, շրջակա միջավայրում նույնիսկ 2020թ. առկա են կայուն օրագանական միացություններ, որոնք երկար ժամանակ այնտեղ կմնան որպես հիշողություն գործարանից: «Առնիկայի» անվերապահ խորհուրդն է ներդնել լավագույն բնապահպանական պրակտիկաներ՝ կիրառվող տեխնոլոգիաների օգտագործմամբ:

ԷկոԼուրի դիտարկում

Դիօքսինները և այլ պոլիքլորացված բիֆենիլները բարձր տոքսիկայնություն ունեցող նյութեր են: Նրանք ընդունակ են կուտակվել կենդանի օրգանիզմներում սննդի շղթայով տեղաշարժման ընթացքում։ Մարդու օրգանիզմից ՊՔԴ-ների հեռացման շրջանը տևում է մի քանի ամիսց մինչև մինչև 15 տարի:

ՊՔԴ-ների կիրառման հիմնական ոլորտը դիէլեկտրական հեղուկներով լցված էլեկտրական սարքերն են՝ տրանսֆորմատորներ, կոնդենսատորներ, յուղային անջատիչներ և այլն:

Նոյեմբեր 11, 2021 at 18:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր