

ԷկոԼուր
Մինչեւ 2012թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան կներկրվի 10 000 հատ ռոկ կրակեր տիպի պայթուցիկ եւ 8000 հատ դետոնատոր պարկուճ: Պայթուցիկներն օգտագործվելու են ընդերքօգտագործման նպատակներով: Դրանք Հայաստան պետք է ներկրի «ԱԼՆԵՍ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն: Ընկերությանը պայթուցիկներ ներմուծելու թույլտվության մասին որոշման նախագիծը, որը ՀՀ կառավարությանն է ներկայացրել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, կքննարկվի գործադիրի օգոստոսի 16-ի նիստում:
Պայթուցիկների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը կիրականացնեն ՀՀ բնապահպանության, առողջապահության, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունները, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:
Օգոստոս 15, 2012 at 14:21
