Առողջարանային գոտու կողքին բաց հանքի շահագործման եւս մեկ նախագիծ

Առողջարանային գոտու կողքին բաց հանքի շահագործման եւս մեկ նախագիծ

ԷկոԼուր

Առողջարանային գոտու կողքին բաց հանքի շահագործման եւս մեկ նախագիծ: «Ալյումինա Փրոդաքշն» ՍՊԸ-ն մայիսի 3-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Կոտայքի մարզպետարանի շենքում /ք. Հրազդան/, կազմակերպում է Թեժասարի նեֆելիտային սիենիտների հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ: Հանքավայրը մոտ է Հանքավան, Արտավազ, Մեղրաձոր, Փյունիկ և Ծաղկաձոր բնակավայրերն, հարակից է Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների լանջերին գտնվող Կովկասյան մրտավարդենու, Հանքավանի ջրաբանական, Արզականի և Մեղրաձորի, Մարգահովիտի պետական արգելավայրերին, ինչպես նաև Դիլիջանի ազգային պարկին:

Վերջին տարիներին Կոտայքիմարզում  ավելացել է հանքարդյունահանման լիցենզիաներ  ձեռք բերած կազմակերպությունների թիվը: Դրանք տրված են թվով 70 պինդ օգտակար հանածոների հանքավայրերի տեղամասերի համար, սակայն դրանցից  շահագործվել են 36-ը, չեն շահագործվել 8-ը, իսկ մնացած 26-ը գտնվում են փաստաթղթային  ձևակերպումների փուլում (Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի 2011 թվականի և 2012 թվականի հունվար-փետրվար ամիսների մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի և իրականացվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունից):

Ապրիլ 26, 2012 at 13:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր