DENO GOLD MINING ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԷԿՈԼՈԳՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԽԱՉԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՍՐԵՐԸ

DENO GOLD MINING ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԷԿՈԼՈԳՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԽԱՉԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՍՐԵՐԸ

ԱրմԻնֆո

Երևանում տեղի է ունեցել «Հայաստանում Deno Gold Mining ընկերության գործունեության էկոլոգիական եւ սոցիալական նկարագիրը» հրատարակչության շնարհանդեսը:

Ինչպես նշել է «ԷկոԼուր» կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը, Սյունիքի մարզում տիրող իրավիճակը 2006 թվականից շատ ծանր է: «Մենք այն գնահատում ենք որպես կատաստրոֆիկ, քանի որ մինչև այժմ էլ մնացել են թափոններ, որոնք ընկերության կողմից թողնվել են բաց վիճակում: Այդ թափոնների մոտով հոսում է Նորաշենիկ գետը, որի ափերն ամրացվում են այդ նույն թափոններով»,-նշել է նա:  Նրա խոսքերով, ծանր մետաղներով տեղանքի վարակումն իր մեջ մեծ վտանգ է պարունակում, քանի որ տեղական համայնքը կանաչի ու կաթնամթերք է մատակարարում ողջ Կապան քաղաքին: Ինչպես ընդգծել է Ի.Զարաֆյանը, այդ սննդամթերքների վտանգավորության աստիճանի մասին մեկ անգամ չէ, որ նշվել է մասնագետների կողմից: Նա նաև հիշեցրել է, որ վթարի հետևանքով Սյունիք գյուղում վարակվել են հողերը, բանջարոնոցներն ու այգիները, սատկել են անասուններ, երեխաների մոտ սկսվել են սուր ալերգիկ ռեակցիաներ: Բարձրավտանգ գոտի են հանդիսանում նաև Շահումյան համայնքի մոտ գտնվող հանքերը: «Բնակիչների տները պայթյուններից քանդվում են, իսկ գետնի վրա հսկայական փոսեր են առաջացել»,-հաղորդել է նա: Նա ավելացրել է նաև, որ 19 հա մասնավոր տարացքներ դարձել են ոչ բերրի: «Մենք հանրապետության կառավարությանն առաջարկում ենք ստեղծել DGM ընկերության գործունեության էկոլոգիական նորմերի հետ համապատասխանությունը ուսումնասիրող հանձնաժողով»,-նշել է Ի.Զարաֆյանը:

Միաժամանակ, շնորհանդեսին մասնակցող Deno Gold Mining ընկերության հասարակայնության հետ կապերի գծով բաժնի մենեջեր Նորայր Աղայանը և բաժնի ինժեներ Հասմիկ Մկրտումյանն իրենց անհամաձայնությունն են արտահայտել էկոլոգների հետ: Մասնավորապես, նրանք իրենց անվստահությունն են հայտնել այն տեղեկությունների հանդեպ, որ 2006-2007թթ. Սյունիք գյուղում վարակվել են բանջարանոցային տարածքներն ու այգիները, և երեխաների մոտ սուր ալերգիկ ռեակցաներ են սկսվել: Նրանք ժխտել են նաև ընկերության գործունեության ազդեցության հետևանքով հողերի բերրիության նվազեցման հավանականությունը:

«Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը նշել է, որ թափոնների միջոցով ծանր մետաղների կողմից էկոլգիային և առողջությանը պատճառված վնասը վաղուց ապացուցված է միջազգային փորձագետների կողմից: Նա նշել է, որ վկա է եղել, որ Գեղանուշ համայնքում նոր ծնված հորթերն ու գառները մի քանի օր անգամ չեն ապրել: Նա հայտարարվել է, որ Հայաստանում ինժեներական էկոլոգիան քաղաքականացված է: «Եթե համապատասխան պետական կառույցները շարունակեն այս ամենը չտեսնելու տալ. ապա ընկերությունները կսկսեն Հայաստանում հանգիստ ձևով ընդարձակել իրենց գործունեությունը` բնությանը մեծ վնասներ պատճառելու ճանապարհով ստանալով գերշահույթներ»,- ընդգծել է Հ.Սանասարյանը:

Հունվար 20, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր