

Հեղինակ` Հելլե Իեփփսեն/Մարինա Բորիսովա
Խմբագիր` Անդրեյ Բրեններ, http://www.dw-world.de
Ոսկու գինը ռեկորդներ է սահմանում, եւ բորսայում կիլոգրամը գրեթե հասել է 37 հազար եվրոյի: Թա՞նկ է: Էժան է, համոզված են էկոլոգները: Մեկ ամուսնական մատանին «արժե» տոննաներով տոքսիկ աղբ: Համեստ ոսկյա զարդ պատրաստելու համար արդյունահանվող հումքից 20 տոննա թունավոր արտադրանք է մնում: «Ոսկու կորզման համար ցիանիդ է օգտագործվում»,- բացատրում է Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի (BICC) աշխատակցուհի Մարի Մյուլլերը (Marie Müller):
Ամեն տարի ամբողջ աշխարհում ոսկու կորզման համար 182 տոննա ցիանային կալիում է օգտագործվում:
Բարձր տոքսիկաային արտադրություն
2000թ. հունվարի վերջին ռումինական Բայա Մարե քաղաքում տեղի ունեցավ իսկական էկոլոգիական աղետ: Ամբարտակի քանդման արդյունքում հանքի տարածքում ցիանիդով հագեցած ջուրը լցվեց Տիսու, Դունայի գետերը, իսկ հետո Սեւ ծով: Դա հանգեցրեց կենդանական աշխարհի եւ բուսականության զանգվածային անկման Ռումինիայում, Հունգարիայում, Սերբիայում:
Այսօր Բայա Մարեի շրջակայքի շատ ջրամբարներից չի կարելի ջուրն օգտագործել խմելու համար: «Aurul» ռումինա-ավստրիալական ընկերությունը, որն ադ հանքի օպերտորն էր, հայտարարեց իր սննկացման մասին: Իսկ վթարից 4 ամիս անց կրկին անցավ ոսկու արդյունահանման գործին, բայց արդեն այլ անվանմամբ եւ այլ վայրում: Բայա Մարեի հանքը նոր օպերատոր ունեցավ` «Transgold»-ը, բայց տեղի ունեցածի եւ աղետի հետեւանքների համար պատասխանատվություն, իհարկե, չկա:
Ոսկու արդյունահանումը կենտրոնացած է միջազգային խոշոր կոնցեռների ձեռքին, որոնք յուրացնում են հանքերն այն երկրներում, որտեղ շրջակա միջավայրի պաշտպանությունը առաջնահերթություն չէ: Իսկ երբ գունավոր մետաղների արդյունաբերությունը դառնում է անշահավետ, ֆիրմաները հեռանում են` իրենց հետեւից թողնելով թափոնների սարեր եւ ցիանիդով թունավոր հեղուկի ծով:
Պրոֆեսոր Ֆրիդհելմ Կորթեն (Friedhelm Korte) բերում է հաջորդ փաստարկները: Հանքում տարեկան միջինը 250 հազար տոննա ոսկու ապար է մանրացվում, որոնք հավասարաչափ տեղակայվում են 1,5 հա տարածքում, իսկ հետո ցողվում են 125 տոննա ցիանային լուծույթով, 365 հազար խմ ջրով: Մեկ տոննայում մոտ 3 գրամ ոսկու պարունակության դեպքում դա տալիս է 750 կգ ոսկի: Շատ հանքավայրեր 1 գրամից ոչ ավելի ազնիվ մետաղ են թույլ տալիս արդյունահանել ոսկու ապարից, բայց դրանից թափոններն ավելի քիչ չեն լինում:
«Դրան պետք է ավելացնել տասնյակ հազարավոր տոննաների շլամներ (մանրահանք), որոնք պարունակում են ծանր մետաղների բարձր տոքսիկության միացություններ` կապար, կադմիում, պղինձ, սնդիկ եւ մկնդեղ»,-թվարկում է շրջակա միջավայրի քիմիայի ոլորտի մասնագետը: Նրա խոսքերով` արդյունքում լվացվում են հարյուրավոր նյութեր, որոնք միմյանց հետ ռեակցիայի մեջ են մտնում գիտությանը դեռեւս անհայտ եղանակով: Հաշվի առնելով արտադրության տնտեսական եւ էկոլոգիական ծախսերը`ոսկու հերթական ռեկորդային գները պրոֆեսոր Կորթեի դեմքին ժպիտ են առաջացնում: «Համաշխարհային շուկայում ոսկու գինը իջեցված է»,- կարծում է նա:
Օգոստոս 17, 2011 at 15:51
