

ԷկոԼուր
Թեժասարի նեֆելիտային սիենիտների հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումները հետաձգվում են անորոշ ժամանակով: Լսումները պետք է տեղի ունենային մայիսի 3-ին` Հրազդանում: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեցին Երեւանի Օրհուս կենտրոնից, լսումները պետք է կազմակերպեր «Ալյումինա Փրոդաքշն» ՍՊԸ-ն, որը նախագիծը ներկայացրել էր ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննություն: Ընկերությունը չի հայտնել լսումների հետաձգման պատճառների մասին: Հիշեցնենք, որ հանքավայրի հարեւանությամբ են գտնվում Հանքավան, Արտավազ, Մեղրաձոր, Փյունիկ և Ծաղկաձոր բնակավայրերը, Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների լանջերին գտնվող Կովկասյան մրտավարդենու, Հանքավանի ջրաբանական, Արզականի և Մեղրաձորի, Մարգահովիտի պետական արգելավայրերը, ինչպես նաեւ Դիլիջանի ազգային պարկը:
Մայիս 03, 2012 at 14:50
