

ԷկոԼուր
Վարդան Այվազյանը (նախկին Բնապահպանության նախարար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ) «Facebook» սոցիալական ցանցում տվել էր մամուլի ասուլիս, որը կազմակերպել էր «Ազատություն» ռադիոկայանը: Մամուլի ասուլիսի հիմնական թեման`աղմուկ բարձրացրած սկանդալն էր, որի պատճառով Նյու Յորքի դատարանը որոշում կայացրեց Վարդան Այվազյանից բռնագանձել 37 միլիոն 538 հազար ԱՄՆ դոլար`ի օգուտ «Global Gold Mining» ընկերության: Հարց ու պատասխանի ընթացքում Վարդան Այվազյանը չփոխեց իր նախկին դիրքորոշումը: Մեր հերթին ցանկանում ենք ներկայացնել հարցեր, որոնք տեխնիկական պատճառներով չներկայացվեցին մամլո ասուլիսի ժամանակ:
1. Վարդան Այվազյանի Բնապահպանության նախարարի պաշտոնավարման ընթացքում սեփականաշնորհվել էր Հայաստանում ամենամեծ ընկերությունը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի ակտիվների հետ միասին վաճառվել էր չնչին գնով - 134 մլն ԱՄՆ դոլար: Այն ժամանակ, երբ հումքային պաշարները, արդեն իսկ,գնահատվում էին 15-20 միլիարդ ԱՄՆ դոլար: Հայտնի է, որ ԶՊՄԿ-ի հիմնական ներդրողը` «Chronimet» ընկերությունը, ոչ մի փորձ չուներ հանքարդյունաբերության ոլորտում և զբաղվում էր մետաղամշակմամբ: Ու՞մ կողմից և ի՞նչ կապիտալ էր ներդրված գործարքում, հայտնի չէ, քանի որ այդպիսի գործարքը համարվում է առևտրային գաղտնիք: Ո՞վ էր այդ առաջարկի հեղինակը: Վարդան Այվազյանը համահեղինա՞կ էր, թե՞ միայն իրականացնողը`որպես կատարող անձ:
2. Իր Ժամանակին, Վարդան Այվազյանը, մի քանի լուրջ մեղադրանքներ էր ներկայացրել Հայաստանում գործող հանքարդյունահանման ընկերությունների դեմ: «Vedanta Recources» ընկերությունը, որը շահագործում էր Սոտքի ոսկու հանքը, մեղադրվել էր ոսկու յուրացման մեջ (տարբեր ժամանակահատվածում հայտարարվել էր 1-3 տոննա յուրացման մասին), որից հետո «Vedanta Recources» ընկերությունը վաճառեց իր բաժնետոմսերը ռուսական ընկերության, որն այժմ աշխատում է Հայաստանում «Geopromining Gold» անվանունով: Այն ունի Սոտքի և Մեղրաձորի հանքերի, ինչպես նաև Արարատի ոսկու արդյունահանման գործարանի ակտիվներ: «Geopromining» ընկերության խմբում ընդգրկվեց այլ ընկերություն ևս` Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի ակտիվները:
3. Global Gold Mining ընկերությունը մեղադրվում էր Գետիկ գետի տարածքում երկրաբանական ուսումնասիրության լիցենզիայի պայմանների խախտման համար, երբ ընկերությունը հայտարարեց, որ կան ուրանի հայտնաբերման նշաններ: Նախարարությունը հայտարարեց, որ ուրանը ռազմավարական հումք է և ընկերությունը իրավունք չունի այն հետազոտել: Ի պատասխան ընկերությունը հրաժարվեց ուրանի մասին նախկին հայտարարությունից, չնայած որ, ոչ ոք իրավունք չուներ արգելել, որ մետաղների և տարրերի նմուշներից անալիզ վերցնեն և հետազոտեն:
2007 թ. սկսվեցին բանակցություններ ռուսական «Ատոմրեդմետզոլոտո» ԲԲԸ–ն հետ և կնքվեց համաձայնագիր` բացառիկ իրավունք Հայաստանում ուրանի հետազոտման և արդյունահանման վերաբերյալ, ի դեմս հայ- ռուսական լեռնահանքային կազմակերպության:
4. Արմանիսի հանքավայր էլ եկավ ռուսական «Нева-Русь» ընկերությունը:
5. Թեղուտի հանքավայրն էլ տվեցին Ռուսաստանի քաղաքացի Վալերի Մեջլումյանին («Vallex» ընկերություն):
ԷկոԼուրի հարցը` «Առկա՞ է որոշակի օրինաչափություն և քաղաքական ենթատեքստ այս ամբողջ գործընթացում:
Հոկտեմբեր 02, 2012 at 16:28
