Ընդերքօգտագործողները հնարավորություն են ստանում ստուգելու պետության կողմից իրենց տրամադրված երկրաբանական տեղեկությունը

Ընդերքօգտագործողները հնարավորություն են ստանում ստուգելու պետության կողմից իրենց տրամադրված երկրաբանական տեղեկությունը

ԷկոԼուր

Սեպտեմբերի 6-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը գործադրի հաստատմանը կներկայացնի «Ընդերքի  մասին երկրաբանական  տեղեկության  անկախ  փորձաքննության  իրականացման կարգը»: Այն կարգավորելու է ընդերքի մասին երկրաբանական տեղեկության անկախ փորձաքննության իրականացման գործընթացի հետ կապված հարաբերությունները: Նախատեսված անկախ փորձաքննության իրականացման նպատակն է ընդերքօգտագործողին տրամադրված երկրաբանական և այլ տեղեկության արժանահավատության ճշտումը, եթե փոխվել են ընդերքի տեղամասի կառուցվածքի, կազմի, քանակի, դրանում օգտակար հանածոների առկայության և այլ հատկությունների, ինչպես նաև ընդերքի օգտագործման տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ տվյալները և մոտեցումները:

Անկախ փորձաքննության ենթակա են ռեգիոնալ երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների հանքավայրերի որոնման, հետախուզման և գնահատման վերաբերյալ, շահագործվող ու շահագործման նախապատրաստվող հանքավայրերի լրահետախուզմանը և շահագործական հետախուզմանը վերաբերող նյութերը:

Ինչպես նշված է փաստաթղթում, անկախ փորձաքննության արդյունքների և լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողին տրված երկրաբանական տեղեկության անհամապատասխանության դեպքում, ինչպես նաև  անկախ փորձաքննության արդյունքների արժանահավատությունը ստուգելու համար Լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում որոշում է կայացնում անկախ փորձագետի եզրակացությունը և փորձաքննության ենթարկված նյութերը ընդերքաբանական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ:

Սեպտեմբեր 05, 2012 at 17:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր