Սյունիքի մարզի քննչական բաժինը մերժել է քրեական գործ հարուցել Տաշտունի հարցով

Սյունիքի մարզի քննչական բաժինը մերժել է քրեական գործ հարուցել Տաշտունի հարցով

ԷկոԼուր

ՀՀ ոսիտկանության Սյունիքի մարզի քննչական բաժինը մերժել է Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի ղեկավար Հենրիկ Գաբրիելյանի դեմ:

Հիշեցնենք, որ  սույն թվականի օգոտսոսի 24- ՀԲՃ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին` պահանջելով քայլեր ձեռնարկել Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի Վսոտի 117/1 հասցեում գտնվող հողամասի հայտարարված աճուրդի անցկացումը կասեցնելու և մեղավոր անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ:

 «Ատ-Մետալս» ՍՊԸ-ն Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի վարչական տարածքում առանց որևէ թույլտվության իրականցնում էր հանքաքարից ոսկու և բազմամետաղների կորզման փորձարարական գործարանի կառուցումը: Բարձրացված աղմուկից հետո շինարարության համար նախատեսված հողատարածքը աճուրդ-վաճառքի էր հանվել:

Հաղորդումը մերժվել է: Պատճառաբանությունն այն է, որ Տաշտունի համանքի ղեկավարի կատարած արարքը հանրության համար դադարել է վտանգ ներկայացնել:

«Առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե պարզվի, որ իրադրության փոփխման հետևանքով այդ անձը կամ կատարած արարքը դադարել է հանրության համար վտագավոր լինելուց»,- նշված է որոշման մեջ:

Լուսանկարը` Համահայկական բնապահպանական ճակատի

16:40 Սեպտեմբեր 05, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news