Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԼեռնահանքային արդյունաբերություն

Սպասեցին, սպասեցին դեսպանին, բայց ապարդյուն

Waiting, Waiting for Ambassador, But Couldn’t Wait to See
14:58 Հունվար 26, 2012

ԷկոԼուր

Հունվարի 25-ին Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտն այցելեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեցին Քաջարան գյուղի բնակիչները: Հանդիպման մանրամասները հայտնի չեն: Քաջարանցիներն ասացին, որ պատահաբար են իմացել այդ մասին, սակայն հույս ունեին, որ կկարողանան հանդիպել դեսպանի հետ: «Մենք պատրաստվեցինք դեսպանի հետ հանդիպման համար: Ցանկանում էինք լսել նրա կարծիքը այն մասին, թե ինչ է տեղի ունենում: Բայց չստացվեց»,- ափսոսանքով ասացին քաջարանցիները: Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերին դեսպանն անհանգստություն հայտնեց Քաջարան գյուղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որի բնակչությունը հանդես եկավ ՀՀ կառավարության 627 որոշման դեմ: Որոշման համաձայն` գյուղից խլել են 181,7հա հող` «բացառիկ գերակա հանրային շահ» ձեւակերպմամբ, եւ տվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Կոմբինատի հիմնական բաժնետերը գերմանական «Cronimet Mining» ընկերությունն է: Դեկտեմբերին քաջարանցիները կոչով դիմեցին «Cronimet Mining»-ին, որպեսզի վերջինս նույնպես պատասխանատվություն կրի կառավարության որոշման համար: Ի պատասխան ընկերությունը հայտարարեց, որ իր լիիրավ ներկայացուցիչը Հայաստանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը պատրաստ է լսել բողոքներն ու առաջարկությունները:

Քաջարանցիները «ԷկոԼուր»-ին հայտնեցին, որ պատրաստվում են դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:


Ավելացրեք ձեր մեկնաբանությունը

Անուն *:
E-mail *:
Մեկնաբանություն *:
Վավերացում *:
CAPTCHA
 

Առնչվող նյութեր