Տաշիրի անտառտնտեսության աշխատակիցները հայտնաբերել են անտառագողերի

Տաշիրի անտառտնտեսության  աշխատակիցները հայտնաբերել են անտառագողերի

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը անհայտ խմբի կողմից Տաշիրի անտառտնտեսության Տաշիրի անտառպետության 8-րդ քառակուսու 2-րդ անտառամասում կատարվել էր ապօրինի ծառահատում, որը սեպտեմբերի 13-ի առավոտյան՝ ժամը 9.00-ի սահմաններում, հայտնաբերվել է Տաշիրի անտառտնտեսության Տաշիրի անտառպետության թիվ 1 պահաբաժնի աշխատակցի կողմից: Ապօրինի ծառահատման դեպքն արձանագրելուց անմիջապես հետո Տաշիրի անտառտնտեսության ողջ տարածքում աշխատակիցները կատարել են շուրջօրյա հսկողություն, և սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը՝ ժամը 00.30-ի սահմաններում, Տաշիրի անտառտնտեսության աշխատակիցների օպերատիվ գործողությունների արդյունքում գողության հերթական փորձի ժամանակ հայտնաբերվել են անտառագողերը: Այդ աշխատանքներին ներգրավվել են նաև իրավապահ մարմինների աշխատակիցները: Համապատասխան միջոցառումների արդյունքում իրավապահ մարմինների կողմից «ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան անտառագողերի հետ միասին տեղափոխվել է Տաշիրի ոստիկանություն, ինչպես նաև կալանքի տակ են վերցվել Սվերդլով համայնքում գտնվող սղոցարանները: Այժմ կատարվում են տարածքի տեղազննման աշխատանքներ ապօրինի հատված ծառերի վերջնական քանակը պարզելու համար:

Սեպտեմբեր 15, 2016 at 12:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր