Սյունիքում 7-օրում հրդեհվել է 250 հա տարածք

Սյունիքում 7-օրում հրդեհվել է 250 հա տարածք

ԷկոԼուր

7 օր անընդմեջ հրշեջները, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի աշխատակիցները, զինծառայողները և բնակիչները պայքaեցին Սյունիքի մարզի Արաքսաշեն համայնքի հանդամասում և «Արևիկ» ազգային պարկում  բռնկված հրդեհների հետ: Ինչպես ԷկոԼուրին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հուլիսի 13-20-ն ընկած ժամանակահատվածում Արաքսաշեն համայնքի հանդամասում և «Արևիկ» ազգային պարկում բռնկված հրդեհները ընդգրկել են 250 հա տարածք, որից 12 հեկտարը՝ բուն «Արևիկ» ազգային պարկի տարածքում: Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են:

ԷկոԼուը նամակով դիմել է ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ պարզելու հրդեհների պատճառով «Արևիկ» ազգային պարկի բնությանը պատճառված վնասի չափը:

Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն: Իրականացվում է հետաքննություն, տեղազննություն, որի արդյունքները հայտնի կլինեն 10 օր անց:

Նշենք, որ, Հիդրոմետ ծառայության համաձայն, հուլիսի 18-ից սկսած Սյունիքի հովիտներում գրանցվել է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս իրավիճակը կպահպանվի մինչև հուլիսի 22-ը:

Հուլիս 21, 2016 at 12:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր