Ապօրինի ջրօգտագործում Վեդի գետից Խոսրովի արգելոցի հարակից տարածքում

Ապօրինի ջրօգտագործում Վեդի գետից Խոսրովի արգելոցի հարակից տարածքում

ԷկոԼուր

2020 թվականի հունիսի 26-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հայտնաբերել են Վեդի գետից ապօրինի ջրօգտագործման դեպք Խոսրովի արգելոցի հարակից Խաչաձորի հատվածում։ Տեսչության հաղորդագրության համաձայն՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ջրառն իրականացրել է ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի բնակիչ Ա.Պետրոսյանը ձկնաբուծական նպատակով:

Խախտվել են ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջները (ցանկացած տեսակի ջրօգտագործման համար յուրաքանչյուր ոք պարտավոր է ստանալ ջրօգտագործման թույլտվություն)։

Հարուցվել է վարչական վարույթ։

Հունիս 30, 2020 at 18:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր