«Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ն երրորդ անգամ կփորձի Ուռուտում հանրային լսումներ անցկացնել

«Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ն երրորդ անգամ կփորձի Ուռուտում հանրային լսումներ անցկացնել
«Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ն 2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը12:00-ին, Ուռուտ բնակավայրում հանրային լսումներ անցկացնելու ևս մեկ փորձ կիրականացնի: Ընկերությունը երրորդ անգամ նախատեսում է Լոռու մարզի Ստեփանավանի հանքային շրջանի Ուռուտի հանքային դաշտի տեղամասում (բազմամետաղ) 2021-2024թթ. երկրաբանահետախուզական աշխատանքների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտի վերաբերյալ հանրային քննարկում կազմակերպել: Նախորդ երկու լսումները տեղի չեն ունեցել: Մայիսին նախատեսված առաջին լսումները տեղի բնակիչները բոյկոտել են, երկրորդ լսումներին էլ չէր ներկայացել ընկերության ներկայացուցիչը, թեև ներկա գտնվելու պարագայում տեղի բնակիչներն ու ակտիվ հասարակությունը մտադիր էր կրկին անգամ թույլ չտալ լսումների անցկացումը:
 
Նոր լսումների մասին հայտարարությունը հրապարակվել է սեպտեմբերի 12-ին՝ Լոռի Բերդ խոշորոցված համայնքի ֆեյսբուքյան էջում, որի մեջ է մտնում Ուռուտ բնակավայրը: «Շահագրգիռ անձինք կարող են մինչև սեպտեմբերի 23-ը՝ ժամը 15:00-ը, ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները՝ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին, Լոռի Բերդ համայնքի loriberd.am պաշտոնական ինտերնետային կայքին կամ գրավոր ներկայացնել Լոռի Բերդի համայնքապետարան»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
 
Թե՛ բնակիչները, թե՛ բնապահպաններն ու ակտիվ քաղհասարակությունը համախմբվածության կոչեր են անում սոցիալական հարթակներում՝ ներկա գտնվելու այդ օրը բնակավայրում և կանխելու համար հանրային լսում իրականացնելու այս մեկ փորձը ևս:

Սեպտեմբեր 13, 2021 at 11:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր