Տնտեսագիտական փորձաքննության համար` 8.4 միլիոն դրամ, իսկ բնապահպանականի համար` 0 դրամ

Տնտեսագիտական փորձաքննության համար`  8.4 միլիոն դրամ, իսկ բնապահպանականի համար` 0 դրամ

ԷկոԼուր

Այսօր՝ հունվարի 30 –ին, ՀՀ կառավարության որոշմամբ «Սևանա լճում իշխանի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» անկախ տնտեսագիտական փորձաքննության իրականացման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 8.4 մլն դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

Ծրագիրը նաև ներկայացված է բնապահպանական փորձաքննությանը: Սակայն այս փորձաքննության համար կառավարությունը չի հատկացրել ոչ մի դրամ, չնայած որ Սևանը հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք և Սևանի հետ կապված վտանգները պետք է գնահատել բնապահպանական փորձաքննության տեսանկյունից՝ համեմատելով դրանք սպասվելիք օգուտների հետ: 

Հիշեցնենք, որ լայն հասարակությունը, բնապահպանները ծրագիրը համարում են կործանարար Սևանա լճի համար և  դիմել են ՀՀ նախագահին, ՀՀ կառավարությանը, ՀՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին՝ նախագիծը մերժելու պահանջով: 

Հունվար 30, 2014 at 16:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր