

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը ստեղծում է էկոտուրիզմի տեղեկատվական կենտրոն: Կենտրոնը նպատակ ունի կոորդինացնելու տեղական և միջազգային տուրիստական ընկերությունների և հատուկ պահպանվող տարածքների գործունեությունը, ստեղծելու էկոտուրիստական շտեմարաններ, ողջ էկոտուրիստական ռեսուրսերը հավաքագրելու եւ կառավարելու: Կենտրոնը պետք է զբաղվի գիտական նյութերի հրատարակմամբ, տրամադրի առցանց տեղեկատվություն, ներդնի առցանց ամրագրման և վճարման համակարգեր: Այս մասին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը սույն թվականի ապրիլի 2-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի կողմից կազմակերպված «Էկոտուրիզմը Հայաստանում» համաժողովի ընթացքում:
Վիճակագրական տվյալների համաձայն 2015թ-ին Հայաստան է այցելել 1 միլիոն 192 հազար զբոսաշրջիկ:
Ապրիլ 05, 2016 at 15:58
