Աֆրիկյան ժանտախտի պատճառով Հայաստանում խոզերի անկում է գրանցվել

Աֆրիկյան ժանտախտի պատճառով Հայաստանում խոզերի անկում է գրանցվել

ԷկոԼուր

Ոչ միայն հատուկ պահպանվող տարածքներում, այլ նաև ողջ Հայաստանի Հանրապետության տարածքում աֆրիկյան ժանտախտի պատճառով տեղի է ունեցել խոզերի անկում: Նվազել է նաև նապաստակների քանակը: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը օգոստոսի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախարարը նշեց, որ վերոնշյալ կենդանիների անկմանը զուգահեռ ավելացել են գայլերը և շակալները: «Սրա հետ կապված մենք պիտի որոշումներ կայացնենք, բայց որոշումները պիտի կայացնենք համապատասխան գիտնականների և հասարակական կառույցի ներկայացուցիչների հետ քննարկումից հետո: Խնդիրներ կան, որ նրանք արդեն վտանգ են ներկայացնում ազգաբնակչության համար: Խնդիրը բարձարացվել է Շիրակում, Սյունիքում: Նրանք արդեն մտնում են քաղաքներ և որոշակի վտանգներ են իրենցից ներկայացնում»,- ասաց Արամայիս Գրիգորյանը:

Նախարարի խոսքով՝ պատճառները տարբեր կարող են լինել, հետևաբար հարկավոր է կատարել ուսումնասիրություն՝ հասկանալու համար խնդրի պատճառը: 



Օգոստոս 18, 2014 at 14:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր