ՀՀ բնապահպանության նախարարությունը հաստատում է. Խոսրովում այրվել է 7-8 հա տարածք

ՀՀ բնապահպանության նախարարությունը հաստատում է. Խոսրովում այրվել է 7-8 հա տարածք

ԷկոԼուր

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում այրվել 7-8 հա տարածք: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարի մամլո քարտուղար Հայկ Հակոբյանը:

 «Ս/թ  հոկտեմբերի  9-ին`  ժամը  1000-ի  սահմաններում,  ՊՈԱԿ-ի հրշեջ  ծառայության  հերթական  շրջագայության  ժամանակ  Խոսրով-Խաչաձոր  տեղամասերի  սահմանագծի  վրա  նկատվել  է  կայծակահարությունից  ծխացող  գիհու մեկ  ծառ`  իր  բնի  շրջագծի  խոտածածկ  տարածքով:

Անմիջապես  ահազանգվել  է  հերթապահություն  իրականացնող  անձնակազմին,  և  վերջիններս  սեփական  ուժերով  և  միջոցներով  սկսել  են  հրդեհաշիջման  աշխատանքները:  Հրդեհամարման  աշխատակիցներին  օգնության  են  եկել  մյուս  երեք  տեղամասերի  անձնակազմը  և  ՊՈԱԿ-ի  այդ  օրվա  աշխատանքներից  ազատ  մյուս  աշխատակիցները:  Մարման  աշխատանքներին  մասնակցել  են  նաև Վայրի  բնություն  և  մշակույթային  արժեքների  պահպանման հիմնադրամ  հասարակական  կազմակերպության  20  անդամներ:  Ուժգնացող  քամին  նպաստել  է  հրդեհի  արագ  տարածմանը,  այդ  իսկ  պատճառով  1145  ահազանգվել  է  արտակարգ  իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը` մարզային: 1220    ից հրդեհամարման  աշխատանքներին  մասնակցել  են  Արարատի  մարզային  և  Վեդի  քաղաքի  հրշեջ  խմբերը:

Համատեղ  կատարված  աշխատանքների  շնորհիվ  այրումից  զերծ է մնացել  ծառածածկ  տարածքները,  սակայն  այրվեց  7-8  հա  խոտածածկ  տարածք»,- «ԷկոԼուր»-ին հայտնեց Հայկ Հակոբյանը:

Հոկտեմբեր 18, 2012 at 18:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր