

ԷկոԼուր
2014թ-ի վերջից ՓՀԷԿ-երի լիցենզավորման փուլում կսահմանվեն փոքր հիդրոէլեկտրակայաններում տեղադրվող սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջները: Այս պահանջները ընդհանուր կլինեն եւ նոր կառուցվող, եւ վերակառուցվող, եւ վերազինվող ՓՀԷԿ-երի համար: Տեխնիկական պահանջները հիմնված են լինելու միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքների վրա: Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2014թ. միջոցառումների ծրագրում: Աղբյուրի համաձայն` կկիրառվեն Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (IEC - International Electrotechnical Commission) ստանդարտները:
Սա իրականություն կդառնա, երբ գործադիրը 2014թ. նոյեմբերի երրորդ տասնօրյակում կընդունի ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացրած «Փոքր հիդրոէլեկտրակայաններում տեղադրվող սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։
Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու տեսակետների հետ։
Հունվար 13, 2014 at 12:39
