Սերգեյ Կիրիենկոն բարձր գնահատեց ՀԱԷԿ-ի աշխատակիցներին, իսկ Արմեն Մովսիսյանն ուզում էր նրանց աշխատանքից հեռացնել

Սերգեյ Կիրիենկոն բարձր գնահատեց ՀԱԷԿ-ի աշխատակիցներին, իսկ Արմեն Մովսիսյանն ուզում էր նրանց աշխատանքից հեռացնել

ԷկոԼուր

Հայաստան կատարած այցի ընթացքում «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն բարձր գնահատեց Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակիցների պրոֆեսիոնալ պատրաստվածությունը: «Ես այսօր եղա Մեծամորի  հայկական ատոմային էլեկտրակայանում եւ տեսա նրա աշխատանքը: Պետք է ասեմ, որ այնտեղ աշխատում է շատ պրոֆեսիոնալ անձնակազմ: Ես դրական եմ գնահատում  Հայկական ԱԷԿ-ի անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքը: Չեմ տեսնում ԱԷԿ-ի կառավարման հարցում Ռուսաստանի մասնակացության անհրաժեշտությունը»,- Երեւանում լրագրողներին ասաց Կիրիենկոն, տեղեկացնում է «ՌԻԱՆովոստի»-ն:

Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ որակավորում ունեցող ՀԱԷԿ-ի ինժեներատեխնիկական անձնակազմը` 158 աշխատակից, պահանջեց բարձրացնել աշխատավարձը: Աշխատողներն ասացին, որ հակառակ դեպքում իրենք կհեռանան աշխատանքից: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրեց աշխատողների հրաժարականները` հայտարարելով, որ այլ մասնագետներ կբերի: Պատասխանատվություն զգալով` մարդիկ չթողեցին իրենց աշխատանքը: Մի քանի օր անց միջադեպը հարթվեց:

Փետրվար 09, 2012 at 11:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր