2014թ-ին Սյունիքի մարզի հանքավայրերի ընդերքօգտագործման լիցենզիաների թիվը պակասել է

2014թ-ին Սյունիքի մարզի հանքավայրերի ընդերքօգտագործման լիցենզիաների թիվը պակասել է

ԷկոԼուր

2013թ. Սյունիքի մարզի 47 հանքավայրերի համար տրվել են ընդերքօգտագործման լիցենզիաներ: Այս մասին նշված է «ՀՀ Սյունիքի մարզպետի 2013թ. գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին»  հաշվետվության մեջ:

«Ներկայումս շահագործվում է 30 հանքավայր, որից 7-ը` մետաղական, 23-ը` ոչ մետաղական: «Բոլոր հանքօգտագործողները ունեն հողհատկացման և ընդերքի օգտագործման համապատասխան փաստաթղթեր»,- գրված է հաշվետվության մեջ:

Նշենք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն`  2014 թ. հունվարի 1-ի դրությամբ Սյունիքի մարզում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրվել է 44 ընդերքօգտագործման իրավունք, որոնցից 10-ը մետաղական հանքերի համար: 

Փետրվար 18, 2014 at 16:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր