Սեւանում 3 տարով կարգելվի ձկան որսը

Սեւանում 3 տարով կարգելվի ձկան որսը

ԷկոԼուր

Սևանա լճի ձկնային պաշարների ներկայիս մտահոգիչ վիճակը, իր բնույթով լինելով կենսաբազմազանության պահպանության հիմնախնդիր, վերաճել է պարենային ապահովության և Գեղարքունիքի մարզում աղքատությունը խորացնող գործոնի: Այս մասին նշված է Գեղարքունիքի մարզի  2012-2015 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում:  Իրավիճակը շտկելու համար մշակվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ` երեք տարով Սևանա լճում ձկան արդյունագործական որսն արգելելու վերաբերյալ: Նախատեսվում է նաեւ “Սևանա լճի մասին” օրենքում կատարել լրացում` արգելելով Սեւանա լիճ թափվող գետերի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցումը: Նշենք, որ  ՀՀ կառավարությունը 2011թ. օգոստոսի 4-ին  արդեն իսկ  որոշման մակարդակով արգելել է Սեւանա լճի ավազանում փոքր ՀԷԿ-երի կառուցումը:

Ապրիլ 24, 2012 at 02:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր