

ԷկոԼուր
«Սեւանից ջուրը տեղափոխվում է Սեւան-Հրազդան կասկադի միջոցով, որի վերջնակետը Երեւանյան լիճն է, ուստի անհիմն է այն փաստարկը, որ Սեւանի ջուրը կարող է թափվել Արաքս գետը»,- ապրիլի 28 -ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Նա նաև հորդորեց ընդիմախոսներին առաջնորդվել իրողություններով:
Հատուկ պարոն Անդրեասյանի համար պետք է նշենք, որ իրողությունն այն է, որ Երևանյան լիճը արհեստական լիճ է՝ կառուցված Հրազդան գետի վրա: Երևանյան լճից ջուրը հոսում է Հրազդան գետ, որտեղից էլ ՝ դեպի Արաքս: Հայաստանի բոլոր ջրային աղբյուրների վերջնական կետը Կուր-Արաքս գետերի ավազանն է, իսկ իմանալու համար, թե ուր է հոսում Արաքսը, պետք է միայն նայել Հայաստանի քարտեզը:
Մայիս 01, 2014 at 10:32
