Գագիկ Սուխուդյան` մենք մեր գործունեությամբ փոխում ենք մեր հանարապետության աշխարհագրությունը

Գագիկ Սուխուդյան` մենք մեր գործունեությամբ փոխում ենք մեր հանարապետության աշխարհագրությունը

ԷկոԼուր

«Մենք մեր գործունեությամբ փոխում ենք մեր հանարապետության աշխարհագրությունը»,- վրդովվում է հասարակական գործիչ Գագիկ Սուխուդյանը, ով 1981-1992թթ. զբաղեցրել է «Սեւան» ազգային պարկի տնօրենի պաշտոնը: Նա կարծում է, որ Սեւանա լճի շուրջ ծավավող լեռնահանքային արդյունաբերությունը ոչնչացնում է լիճը պահպանող լեռնային լանդշաֆտը: «Սեւանի ավազանը պահպանված է 4 լեռնավահաններով: Նրա մակերեսը  4850 քառակուսի կիլոմետր է: Դա Արեգունի լեռնավահանն է, Սեւանի լեռնավահանը, Վարդենիսի լեռնավահանը եւ Գեղամա լեռնավահանը: Սոտքի ոսկու հանքն այսպիսի տեմպերով շահագործելու հետեւանքով վերացավ Վարդենիսի լեռնավահանի` այսպես կոչված Քավաճառի լեռնանցքը: Հիմա այդ կողմից Սեւանի ավազանը խոցելի է: Ինչու էր կոչվում լեռնավահան, որովհետեւ լեռնավահանը Սեւանի ավազանը Սեւանա լճի հետ միասին պահում էր բոլոր` եւ բնական, եւ արհեստական աղտոտումներից, բոլոր ոտնձգություններից: Դրա համար էր, ըստ երեւույթին, Սեւանա լիճը քաղցրահամ, մաքուր, անաղարտ եւ կուսական: Հիմա այդպես չէ, ցավոք: Հիմա այդ բոլոր սարերը սարեր չեն, ուղղակի թափոններ են, ուղղակի պայթեցրած ապարներ են, որոնք երբեք Սեւանին պաշտպան չեն կարող լինել: Նույնը կատարվում է գետերում, նույնը կատարվում է ոչ մետաղական հանքավայրերում: Այսինքն, մենք մեր գործունեությամբ փոխում ենք մեր հանրապետության աշխարհագրությունը: Այսօր արդեն 10 տարվա ատլասները չեն կարող օգտագործվել: Նոր քարտեզներ պիտի տպվեն,- ասաց Գագիկ Սուխուդյանը,- Մենք օր առ օր կորցնում ենք մեր բերրի հողերը, մեր հայրենիքը»: 



Ապրիլ 10, 2012 at 11:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր