

ԱրմԻնֆո
2012թ. ոռոգման համար Սեւան լճից ջրի բացթողումները կկազմեն 169 միլիոն խմ: Այս մասին որոշումն ընդունել է կառավարությունը ապրիլի 26-ի նիստում: Օրենքի համաձայն` թույլատրվում է Սեւանից բաց թողնել տարեկան մինչեւ 170 միլիոն խմ ջուր:Վերջին տարիներին այդ ծավալները տատանվել են 150 միլիոնի սահմաններում: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի ղեկավար Գագիկ Խաչատրյանի խոսքերով` չնայած ձնառատ ձմռանը` այս տարի ջրամբարներում ջուրը 1,5-2 անգամ ավելի քիչ է, քան նախորդ տարի: Դա նա բացատրեց նրանով, որ այս տարի չեն դիտվում գարնանային հեղեղումներ քիչ անձրեւների պատճառով, որոնք առաջացնում են դրանք:
Ապրիլ 30, 2012 at 13:46
