Սևանա լիճը բացասական հաշվեկշիռ ունի

Սևանա լիճը բացասական հաշվեկշիռ ունի

ԷկոԼուր

Սեպտեմբերի 19-ի դրությամբ Սևանա լիճը բացասական հաշվեկշիռ ունի: Նախորդ տարվա նույն օրվա մակարդակից` 1900.58մ-ից, Սևանա լճի մակարդակը այս տարի ցածր է 2 սմ-ով: Այն կազմում է 1900.56մ: Ոռոգման նպատակով իրականացված ջրառի արդյունքում լիճը այս տարվա իր ամենաբարձր 1900.91 մ նիշից իջել է 35 սմ-ով: Հիշեցնենք, որ այս տարի որոշվեց Սևանա լճից իրականացնել օրենքով նախատեսված 170 միլիոն խմ առավելագույն չափաքանակից շուրջ 100 միլիոն խմ-ով ավելի ջրառ: Եվ Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրինագծի հեղինակները օրինագծում վստահեցնում էին. «Լրացուցիչ 100 մլն մ3 ջրբացթողումը, ըստ հաշվարկների, կարող է հանգեցնել Սեւանա լճի ջրի մակարդակի մինչեւ 8 սմ անկման, որի պարագայում նույնիսկ անցած տարվա նույն օրվա համեմատ կապահովվի շուրջ 10 սմ (18 - 8) Սևանա լճի ջրի մակարդակի բարձր նիշ»:

Պաշտոնական աղբյուրների համաձայն` Սևանա լճից ջրառը դադարեցվել է, լճից ընդհանուր այս տարի բաց է թողնվել 266.757 միլիոն խմ ջուր նախատեսված 270 միլիոն խմ-ի փոխարեն:
Մինչդեռ փորձագիտական հաշվարկների համաձայն` Սևանա լճի ջուրը պակասել է 455 միլիոն խմ-ով: Այս ծավալը հաշվարկվել է` ելնելով 1 սմ-ն կազմում է 13 միլիոն խմ ջուր սկզբունքից (հաշվարկի սկզբունքը` ըստ ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի նախագծման ճարտարագետ, գլխավոր մասնագետ, անցած դարի 60-70-ական թվականներից հիդրոմելիորատիվ համակարգում գործունեություն ծավալող Գեորգի Գևորգյանի, http://armef.com/hy/news/verlutsutyun/article_1382375816/):

Սեպտեմբեր 19, 2017 at 16:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր