Սեւանում ձուկ չկա, սակայն պաշտոնական տվալներով 60%-ը վերականգնվել է

Սեւանում ձուկ չկա, սակայն պաշտոնական տվալներով 60%-ը վերականգնվել է

ԷկոԼուր

Սեւանա լճում ձկնապաշարների վերաբերյալ պաշտոնական տվյալները չեն համապատասխանում մասնագետների տվյալների հետ: «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ձեռքբերումները 2007-2011 թվականներին» փաստաթղթում որպես ձեռքբերում նշվել է. «Ձկների մոտավորապես 60 տոկոսը վերադառնում է Սևան: Եվ սա միայն առաջին փուլն է»: Ապա գրված է, որ 2010-2011 թթ. Սեւանա լճի ձկնային պաշարների համալրման նպատակով լիճ է թողնվել գեղարքունի եւ ամառային իշխանի տեսակների շուրջ մեկուկես միլիոն մանրաձուկ:

 Միեւնույն ժամանակ, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը «ԱրմԻնֆո»-ին տված հարցազրույցում  հայտնել է, որ 2011 թվականին Սեւանա լճում  սիգի պաշարները կազմել են ընդամենը 8-8.5 տոննա: մինչդեռ 2010 թվականին այդ ցուցանիշը կազմել է 180 տոննա:

Ինչ վերաբերում է իշխանի պոպուլիացիային, որն արդեն քանիերորդ տարին է` վերականգնում են, ապա տվյալներ չկան բացի նրանից, որ ձկնաբանները հայտնաբերել են մի քանիսին, որոնք ունակ են ձվադրելու:  Պատճառը պարզ է`անօրինական ձկնորսությունը կատարվում է հենց լիճ թափվող գետերից գործնականում վերահսկողության բացակայության պայմաններում:

 1990-ականներին Սեւանում ձկնապաշարները կազմում էին մոտ 30 հազար տոննա:

Մայիս 07, 2012 at 15:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր