Սեւանից ջրի բացթողումներն օրինական են

Սեւանից ջրի բացթողումներն օրինական են

ԷկոԼուր

«ԷկոԼուր»-ն ահազանգ ստացավ, որ Սեւանից արդեն ջուրը բաց են թողել: ՀՀ բնապահպանության նախարարությանը թեժ գծով արված «ԷկոԼուր»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ոռոգման նպատակով Սեւանից ջրի բացթողումները սկսել են մայիսի 1-ից: Բաց թողնվող ջրի ծավալը 169 միլիոն խմ է: Նշենք, որ դա գրեթե ամենավերջին սահմանն է: 2011թ. այն կազմում էր 170 միլիոն խմ, 2010թ.` 168,3, ընդ որում, նախկինում ջրառի չափը կազմում էր 144,5 միլիոն խմ, իսկ հետո ավելացրեցին  33 44 միլիոն խմ:

Մայիս 11, 2012 at 19:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր