Ահա, թե ինչ ցանցավանդակներում են ապրում արհեստական ձկները. կադրեր Սևանա լճի հատակից

Ահա, թե ինչ ցանցավանդակներում են ապրում արհեստական ձկները. կադրեր Սևանա լճի հատակից

ԷկոԼուր

«Սևան» ազգային պարկը տրամադրել է ԷկոԼուրին կադրեր, որոնք նկարահանվել են Սևանա լիճ սուզվելու ժամանակ: Տեսանյութում երևում են ցանցավանդակները, որոնցում աճեցվում է իշխանը: Դա «Էմի ֆրութ» ընկերության պիլոտային ծրագիրն է, որը այժմ 74 ձկնաբուծարանների մասշտաբային նախագծի տեսքով ներկայացրել է  «Էմի ֆրութ»-ին հարազատ «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ընկերությունը: Բնակության միջավայրի պայմանների միջեւ տարբերություն, կամ տարբերություն նրանում, որ  ցանցավանդակներում ձկներին ազոտ և ֆոսֆոր պարունակող արհեստական սոյայով են կերակրում, չեն տեսել ոչ երկու ընկերությունները, ոչ բնապահպանության նախարարությունը, ոչ «Սևան» ազգային պարկը, ոչ Սևանա լճի էկոհամակարգի պահպանման փորձագիտական հանձնաժողովը, ոչ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ձկնաբանները: 

Կադրերը նկարահանված են ֆրանսիական ջրասույզների խմբի և «Սևան» ազգային պարկի կողմից:



Մայիս 21, 2014 at 16:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր